about image

Ավտոմատ ոռոգման համակարգ

Գերազանց լուծում՝ հաշվի առնելով մեր բնակլիմայական պայմանները, ջրի, ժամանակի խնայումը:

about image

Մեր նշանաբանը

Նորագույն տեխնոլոգիաներ և հուսալի սարքավորումներ:

about image

Տեխնոլոգիաներ

Առաջադեմ, հուսալի և խնայողական ավտոմատ ոռոգման համակարգեր:

about image

Զարգացում

Մեր զարգացման հիմքերն են՝ մշտապես նորացվող սարքավորումների տեսականին, տեխնոլոգիական արդիականացումը և մեր աշխատակազմի մշտական վերապատրաստումը:

about image

Մեր Մասին

«ԻՌԱՏԵԿ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին և սկսել է առաջինը առաջարկել Հայաստանի շուկայում ավտոմատ ոռոգման համակարգերի ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաներ:Մեր կազմակերպությունը հանդիսանալով ամերիկյան «HUNTER» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ առաջարկում է անձրևացնող ոռոգման պրոֆեսիոնալ համակարգեր և նրանց կառուցման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ, որոնք կլուծեն ցանկացած տարածքի և լանդշաֆտի ոռոգման պահանջները:

Հանդիսանալով նաև իսպանական հանրաճանաչ «AZUD» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ առաջարկում է ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգեր և նրանց կառուցման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ: «ԻՌԱՏԵԿ» ընկերությունը ներկայացնում է մի շարք ապրանքանիշներ՝ ինչպիսին են իտալական «SPERONI», լեհական «FERRO», իտալական «FARG», լեհական «CELLFAST», թուրքական «POELSAN» և այլ հանրաճանաչ արտադրողների:

 Մեր մասնագիտացված խանութ-սրահում, որը գտնվում է՝ ք. Երևան, փ. Դավիթ Բեկ 174/2 հասցեում, Դուք կարող եք ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և ձեռք բերել որոկյալ սարքավորումներ Ձեր տարածքի ոռոգման համակարգը կառուցելու համար: «ԻՌԱՏԵԿ» ընկերությունը ունի նաև պրոֆեսիոնալ թիմ, որը իրականացնում է ոռոգման և կաթիլային համակարգերի նախագծման և մոնտաժման աշխատանքներ, կատարում է երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: